Հնդկաստանի Մեգհալայայի նահանգապետ Վի Շանմուգանաթհան պաշտոնից զրկվել է, երբ նրա պաշտոնական նստավայրի անձնակազմը երկրի նախագահ Պրանաբու Մուկերջիին միջնորդագիր է ներկայացրել, հայտնում է The Indian Awaaz-ը:
67-ամյա պաշտոնյայի հրաժարականի պահանջով փաստաթուղթն ուղարկվել է նաեւ երկրի վարչապետ Նարենդրե Մոդեին: Այն ստորագրել է 80 մարդ:
Աշխատակիցները պատմել են, որ Շանմուգանաթհան իրենց վատ է վերաբերվել: Նրանց խոսքով՝ նա «կոպիտ է, ամբարտավան, իմպուլսիվ եւ ստախոս», անձնակազմին ստորացրել է, սթրեսի մատնել եւ անգամ խոշտանգել:
Դրանից բացի, նահանգապետը «պաշտոնական նստավայրը վերածել էր երիտասարդ տիկնանց ակումբի»: «Կանայք գալիս եւ գնում են նահանգապետի ուղղակի հրամանով: Նրանցից ոմանց համար հասանելի է նրա ննջասենյակը»,- նշել են նստավայրի աշխատակիցները:




























