Նոր Զելանդիայում ռոդեո են կազմակերպելու, որում կենդանիներին կփոխարինեն ոչխարի կոստյումով մարդիկ, քանի որ իշխանություններն արգելել են իսկական ոչխարների օգտագործումը, հայտնում է The Age պարբերականը:
Անցյալ տարի փորձել են կենդանիներին փոխարինել բրդով լցված պարկերով, որոնք իրենց ետեւից պարաններով քարշ են տվել ծաղրածուները: Այս տարի մեկ այլ տարբերակ կփորձարկվի՝ դաշտ դուրս կգան ոչխարի մորթիով զարդարված մարդիկ:
Կենդանիերի շահագործման դեմ հանդես եկող SAFE կազմակերպությունը հորդորում է ընդհանրապես մրցությունն արգելել:




























