American Airlines ավիաընկերության օդանավի քթամասում 14 կգ կոկաին են հայտնաբերել, հայտնում է Reuters-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Օքլահոմայի նահանգի Թալսա քաղաքում: Օդանավերի սպասարկման բաժնի աշխատակիցը 14 կգ կոկաինը հայտնաբերել է American Airlines ավիաընկերության Boeing 757-ի քթամասում՝ օդանավի զննում կատարելու ընթացքում:

Բեռը հայտնաբերվել է Կոլումբիայից ժամանած օդանավի մեջ: Թմրանյութը փաթեթավորված էր 7 ուղղանկյուն բլոկներով: Այսպիսի խմբաքանակի արժեքը փողոցում վաճառվելու դեպքում կազմում է մոտ 200 հազար դոլար: