Սաուդյան արքայազնը օդանավի սրահ է տարել 80 բազեի, հայտնում է Business Insider-ը:

Թռչունների լուսանկարը հրապարակվել է Reddit պորտալում եւ անմիջապես համացանցի հիթ է դարձել:

Նշվում է, որ Մերձավոր Արեւելքում բազեների փոխադրումը ընդունված պրակտիկա է բազեով որսի տարածվածության պատճառով: Դրանից զատ, բազեն ԱՄԷ-ում ազգային թռչուն է համարվում:

Առայժմ հայտնի չէ, թե հատկապես որ ավիաընկերությունն է տեղափոխել բազեներին, ով է նրանց նստեցրել, ով է տերը, եւ ինչպես են իրենց պահել թռիչքի ժամանակ: