Ամերիկուհին, որը վարձույթով վերցրել էր «Խորջրյա հորիզոն» ֆիլմի DVD -ն, ներսում հայտնաբերել է քսանդոլարանոց թղթադրամ ու ուղերձ մի անծանոթից տղամարդուց ,որը ներկայացել  էր որպես Մարկոս, հայտնում է The Sun–ը։ 
DVD -ի տուփի պարունակության լուսանկարը Twitter–ում հրապարակել է Լիզ անունով մի աղջիկ՝ ֆիլմը վարձույթով վերցրած կնոջ դուստրը։ 
«Մայրս պարզապես ուզում էր լիցքաթափվել ու վայելել ֆիլմը, բայց դրա փոխարեն անակնկալ ստացավ։ Շնորհակալություն, Մարկոս, ով էլ որ դու լինես, Աստված օրհնի քեզ»,- գրել է նա։ 
Ուղերձում տղամարդը գրել էր «Ես ամեն ամիս վերցնում եմ 100 դոլար  ու նվիրում այն անծանոթ մարդու։ Այս ամիս ես որոշել եմ փոխել սովորությունս ու գումարը դնել Redbox վարձույթի սրահի DVD տուփում։ Դուք առաջին մարդն եք, ում 2017-ին գումար եմ նվիրել»։