ԱՄՆ նոր վարչակազմը հարցականի տակ է դնում ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին 70 տարիները, ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Վաշինգթոնում տեղի ունեցող փոփոխությունները ԵՄ-ին բարդ դրության մեջ են դնում։ Նոր վարչակազմը, կարծես, հարցականի տակ է դնում վերջին 70 տարիներին ամերիկյան արտաքին քաղաքականությունը»,- ասել է Տուսկը Տալլինում մամուլի ասուլիսի ժամանակ։




























