Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ծրագրել է մարտի 9-ին գործարկել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու մեխանիզմը, հայտնում է Times-ը:
Պարբերականի կանխատեսմամբ՝ Մեյը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, որը մարտի 9-ին տեղի կունենա Մալթայում:
Նշվում է, որ նախկինում Brexit-ի գործարկման ամսաթիվը պաշտոնապես մարտի վերջին էր նշանակվել: Սակայն երկուշաբթի՝ հունվարի 30-ին, կառավարությունը լորդերի պալատին տեղեկացրել է ԵՄ կազմից դուրս գալու օրինագիծը մարտի 7-ին աջակցելու իր ցանկության մասին:
Նախատեսված է, որ ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը բյուջետային հաղորդագրությամբ հանդես կգա մարտի 8-ին:




























