«Գագիկ Ծառուկյան» դաշինքն արդեն ձեւավորված է, միավորված ուժերի ու գործիչների միջեւ հուշագիրը կստորագրվի մինչեւ շաբաթվա վերջ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող ընտրական տարածքից, «Ծառուկյան դաշինքի» տարածքային ցուցակով առաջադրվելու է Արաբկիրի նախկին թաղապետ,  Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Հովհաննես Շահինյանը: 

Հիշեցնենք, որ Շահինյանը Հանրապետական կուսակցության ակտիվ անդամներից էր, որը 2013 թվականին լքեց ՀՀԿ-ն:  Հովհաննես Շահինյանը եղել է Հովիկ Աբրահամյանի խորհրդականը, երբ վերջինս Աժ նախագահն էր: