Կանադացի Ջոշուա Դյուեկը ու նրա ընտանիքը ավելի քան վեց մետր բարձրության ձնեմարդ են պատրաստել։ Երեք շաբաթ տեւած աշխատանքները տղամարդը տեսագրել է, հայտնում է UPI–ն։
Սկզբում հավաքել են լայն խողովակով կարկասը։ Դրա կողքին դրել են մի կաղապար, որը հացահատիկի տրանսպորտորի օգնությամբ լցրել են ձնով։ «Ձնեմարդը ներսից դատարկ է, դրա համար էլ կարելի է մտնել մեջը ու այնտեղից՝ նրա բերանի խոռոչից դուրս նայել»,- գրում է Դյուեկը։




























