Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այսօր՝ փետրվարի 1-ին, աշխատանքի է գնացել եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: NEWS.am-ին մարզպետարանից տեղեկացրին, որ այս պահին էլ Կարապետ Գուլոյանը հանդիպման է մարզ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան, որ Կարապետ Գուլոյանին հեռացնելու են մարզպետի պաշտոնից եւ նրան փոխարինելու է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը:
Բացի այդ մամուլի տեղեկությունների համաձայն՝ Կարապետ Գուլոյանը դե յուրե դեռեւս Կոտայքի մարզպետ է, բայց դեկտեմբերից աշխատանքի չի ներկայանում:




























