Ստամբուլի Բաքըրքյոյի քաղաքային խորհրդի հայ անդամ Նուրհան Չեթինքայան սոցցանցերով իր յուրահատուկ բողոքն է հայտնել Թրամփի կողմից ներգաղթի վերաբերյալ հրամանագրին։

«Դատապարտում եմ Թրամփի անհարգալից քայլը․ բոլորս մուսուլման ենք, բոլորս եղբայր ենք»,-գրել է Բաքըրքյոյի քաղաքային խորհրդի հայ անդամ Նուրհան Չեթինքայան։ Վերջինս նաեւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության անդամ է։

Հայ գործիչը շեշտել է, թե հիշյալ քայլը Դինքի հետ կապված միջոցառումներում մուսուլմանների կողմից «Բոլորս հայ ենք» կարգախոսի պատասխանն է։