Մի շարք ռեյդերի արդյունքում Հեսսեն դաշնային հողում գերմանական ոստիկանությունը ջախջախել է սալաֆիտյան ընդհատակյա խմբավորումը, հայտնում է Reuters–ը։

Տարածաշրջանի ՆԳՆ նախարար Պետեր Բոյտի խոսքով, գործողությանը մասնակցել է 1․1 հազար ոստիկան, խուզարկվել է 54 տուն, գրասենյակ ու մզկիթ։ Կալանավորվել է ծագումով Թունիսից 36-ամյա մի տղամարդ, որին կասկածում են ԻՊ-ի համար զինյալներ հավաքագրելու մեջ։ Բացի դրանից ոստիկանությունը հիմա ստուգում է եւս 15 կասկածյալների կապերը։ Իրավապահների տվյալներով, նրանք պատրաստում էին մի շարք ահաբեկչություններ, ինչը հաջողվել է կանխել։

«Խոսքն այն մասին չէր, որ ձախողեինք ծրագրվող հարձակումը,- բացատրել է Բոյդը,- Անվտանգության ուժերը միջամտել են նախօրոք, քաղաքացիներին հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար»։

Գործակալության տվյալներով, Հեսսենում կազմակերպված գործողությունը կապակցված է եղել հունվարի 31-ին Բեռլինում անցկացված ռեյդերի հետ։ Դրանց արդյունքներով ձերբակալել են երեք տղամարդու, որոնք կապեր ունեն ԻՊ հետ։ Երկուսը մշտապես ապրում են Բեռլինում, մեկն էլ ծագումով Թուրքիայից է։ Բոլորն էլ հաճախ են այցելել նույն մզկիթը Մոաբիտ թաղամասում, ուր հաճախում էր նաեւ թունիսեցի Անիս Ամրին,որը 2016-ի վերջին ահաբեկչություն էր կազմակերպել սուբծննդյան տոնավաճառում, Բեռլինում։