Ռումինիայ ի մայրաքաղաք Բուխարեստում անցել է հանրահավաք Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու՝ իշխանությունների մտադրության դեմ, հայտնում է Ruptly–ն։
Հանրահավաքին մասնակցել է 4․5 հազար մարդ։ Երկրի կառավարության պատրաստած փոփոխություններով՝ ապաքրեականացվում են պաշտոնեական ու ֆինանսական հանցագործությւոնները, եթե դրանցից վնասի գումարը չի գերազանցում 47․8 հազար դոլարը։ Ցուցարարները համարում են, որ այս քայլը կթուլացնի երկրի հակակոռուպցիոն օրենսդրությունը։ Վերջին երեք տարում Ռումինիայում 1170 գործ է քննվել,որոնք կապ ունեն չինովնիկների չարաշահումների հետ։ Պետությանը հասցված ընդհանուր վնասի չափը գնահատվում է մեկ միլիարդ եվրո։




























