Դանիական MHI Vestas Offshore Wind ընկերությունը հայտարարել է աշխարհում ամենահզոր հողմնային տուրբինի կառուցման մասին, որը փորձարկումների ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրման ռեկորդային ցուցանիշներ է գրանցել: Treehugger-ը հայտնում է, որ տուրբինի փորձարկումներն անցկացվել են 2016-ի դեկտեմբերի 1-ին, երբ մեկ օրվա ընթացքում արտադրվել է 216 հազար կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որը մասնագետների հաշվարկով բավարար է 7200 տնտեսություններ ապահովելու համար, փոխանցում է Gazeta-ն:
Տուրբինը 150 մետր բարձրություն ունի, իսկ յուրաքանչյուր թիակը՝ գրեթե 90 մետր լայնություն: V164 տուրբինը նախատեսված է 25 տարի աշխատելու համար, ըստ որում՝ կառուցվածքների 80 տոկոսը կարող է փոխարինվել:
Այն էլեկտրաէներգիա է արտադրում քամու նվազագույն արագության՝ 15 կմ/ժամ դեպքում, սակայն լավագույն է համարվում 40-90 կմ/ժամը, որը հատուկ է Հյուսիսային ծովին, որտեղ ծրագրվել է տուրբինը տեղադրել:



























