Ռիկարդո ու Տերիան Ուիմբուշների որդու բախտը ծնողների հարցում չի բերել՝ տղային երկու տարի նկուղում են պահել, որպես պատիժ նրա զանցանքի համար, հայտնում է USA.one–ը։

 Բազմազավակ զույգը որոշել էր իր զավակին խրատել այն բանի համար, որ նա իբրեւ կպել էր իր քույրերի ու եղբայրների սեռական օրգաններին ու նրանցից մեկից DVD նվագարկիչ գողացել։ Երեխան, որը հիմա 13 տարեկան է, «բանտարկության» մեջ է եղել 2013-ից։ Ոստիկանության մամուլի քարտուղար Ջեյք Սմիթի խոսքով տղայի հետ վարվել են ինչպես պատանդի հետ՝ նա ապրել է անթափանց պատուհաններով նկուղում, քնել առանց ներքնակի ու զուգարանի փոխարեն օգտվել դույլից։ Պատանի պատանդին ազատ են արձակել երեխաների պաշտպանության ծառայության աշխատակիցները․ստուգելով Ուիմբուշների տունը՝ նրանք երեխային գտել են փոքր սենյակում փակված՝ առանց լույսի, խաղալիքների ու գրքերի։

Ուիմբուշ ամուսինները իրենց հրեշավոր արարքի համար պատասխան կտան օրենքի առջեւ։ KTLA-ի տվյալներով դատարանը նրանց դատապարտել է 20 տարվա ազատազրկման ու 10 տարվա պայմանական ազատազրկման։ Զույգը լսումներին ներկայացել էր առանց փաստաբանների։