ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ գերագույն դատարանում թեկնածուի անունը՝ Կոլորադոյի նահանգի Դենվերի Դաշնային վերաքննիչ դատարանի դատավոր Նիլ Գորսաչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Թրամփը հիշեցրել է, որ ամերիկացի ժողովրդին խոստացել է գտնել «Գերագույն դատարանի երկրում ամենալավ դատավորին»:
«Դատավոր Գորսաչի պատրաստվածությունն անվիճելի է: Նա իր երկրի քաղաքացին է եւ մարդ, որը մեր երկրին պետք է՝ երաշխավորելու համար օրենքի գերակայությունը եւ արդարությունը»,- հայտարարել է Թրամփը:
Ներկայումս Գերագույն դատարանի կազմում 4 պահպանողական եւ 4 լիբերալ կա. Նիլ Գորսաչը պահպանողական է եւ կողմ է Սահմանադրության խիստ մեկնաբանմանը:




























