Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը առաջին ընթեցմամբ հավանություն է տվել կիրառել  Լիսաբոնյան համաձայնագրի 50–րդ հոդվածը, որով սահմանվում է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու կարգը, հաղորդում է BBC–ին։

Խորհրդարանում երկօրյա աշխատանքներից հետո Եվրամիությունից դուրս գալու մասին կառավարության ներկայացրած օրինագծի օգտին է քվեարկել 498 պատգամավոր, դեմ են արտահայտվել 114–ը։

«Բրեքսիթի» դեմ են հանդես եկել Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչները եւ լիբերալ դեմոկրատները, ինչպես նաեւ 47 լեյբորիստ եւ մեկ պահպանողական պատգամավոր, որոնք դեմ են գնացել իրենց կուսակցություների դիրքորոշմանը։

Քննարկման ընթացքում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը հիշեցրել է, թե օրինագիծը չհաստատելու դեպքում պատգամավորները ժողովրդի կամքին դեմ կգնան։

«Բրեքսիթի» վերաբերյալ օրինագծի երկրորդ՝ ավելի մանրամասն ընթերցումը կայանալու է փետրվարի 6–ին։