Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական բողոք է փոխանցել Ուկրաինայի ռազմական կցորդին՝ Սեւ ծովում ռուսական գազային հանքավայրի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի գործողությունների վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։
«Չորեքշաբթի երեկոյան պաշտպանության նախարարություն է հրավիրվել Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմական կցորդը՝ ռազմադիվանագիտական նոտա հանձնելու նպատակով։ Ուկրաինացի ռազմմական կցորդին է ներկայացվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական բողոքը ուկրաինական ինքնաթիռի գործողությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ուկրաինական Ան-26 ինքնաթիռը փետրվարի 1–ին կատարել է 2 վտանգավոր թռիչք «Տավրիդա» եւ «Ղրիմ–1» հորատման աշտարակների վրայով նվազագույն բարձրության վրա, ինչը վտանգել է անձնակազմի եւ սարքավորումների անվտանգությունը»։
Կոնաշենկովի խոսքով, ուկրաինական ինքնաթիռի գործողությունները որակվում են որպես «սադրիչ»։



























