Այն 7 մուսուլմանական երկրների քաղաքացիները, որոնց մուտքը ԱՄՆ արգելված է, գրին քարտ ունենալու դեպքում կարող են ազատ այցելել այդ երկիր, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, փոխանցում է BBC–ն։
Նշենք, որ հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել, որի համաձայն՝ փախստականների ընդունելության բոլոր ծրագրերը 120 օրով կասեցվում են, իսկ 7 մուսուլմանական երկրների բնակիչների մուտքն արգելվում է 90 օրով։
Թրամփի որոշումը ԱՄՆ–ում բողոքի ալիք էր առաջ բերել։ Ամենահակասական դրույթն այն է, որ այդ 7 երկրների գրին քարտ ունեցողները նույնպես այդ արգելքի տակ են հայտնվել, թեպետ գրին քարտի առկայությունը փաստացի նշանակում է ԱՄՆ–ում մշտական բնակության իրավունք։
Սպիտակ տնից հայտնել են, որ գրին քարտ ունեցողները կարող են 90 օրով ԱՄՆ մտնել, դրանից հետո դիմում ներկայացնել անվիզա մուտքի ծրագրով։



























