ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելին հայտարարել է, որ Մեքսիկայի սահմանին պատի շինարարությունը կավարտվի առաջիկա 2 տարում, հայտնում է Fox News-ը:
«Պատը կկառուցվի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Իսկապես հուսով եմ, որ դա կիրականացվի առաջիկա 2 տարում»,- ասել է քաղաքական գործիչը:
Նրա պարզաբանմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած այս նախագիծը սահմանների անվտանգության ամրապնդման ընդգրկուն ծրագրի մասն է:
«Նախագծով նախատեսված է տեխնոլոգիական հաղորդիչների տեղադրում մեր հարավարեւմտյան սահմանին: Դա բազմամակարդակ ծրագիր է»,- հավելել է Քելին:
Սպիտակ տան աշխատակիցը հստակեցրել է, որ պատի շինարարությունը կսկսվի մի քանի ամիս հետո:



























