ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը նրա ընտրարշավի ընթացքում Թրամփին պատկանող ընկերություններին 12,8 մլն դոլար է վճարել: Այս մասին հայտնում է Politico-ն:

Պարբերականը վերլուծել է Ընտրական դաշնային հանձնաժողովի տվյալները, որի համաձայն 2 մլն դոլար վճարվել է Trump Tower Commercial-ին շենքը վարձակալելու համար, նաեւ անձնակազմի սպասարկման համար:

Ավելի մեծ գումար է վճարվել Թրամփին պատկանող TAG Air-ին, որը կառավարել է այն մասնավոր օդանավը, որով ընտրարշավի ընթացքում Թրամփը կատարել է ամենամեծ թվով թռիչքները:

Մոտ 400 հազար դոլար է վճարվել Թրամփի բոլոր հյուրանոցներին: Փալմ Բիչում գտնվող Թրամփի Նար-Ա-Լագո կալվածքը վարձակալման դիմաց 435 հազար դոլար է ստացել, նրա գոլֆ ակումբները՝ 398 հազար դոլար: Trump Restaurants ընկերությունը վաստակել է 78 հազար դոլար սնունդի եւ 141 հազար դոլար վարձակալման դիմաց: