Հարավային Կորեայի պաշտոնաթող նախագահ Պակ Կըն Հեի քարտուղարությունը, որին 2016-ի դեկտեմբերին իմպիչմենտ էին հայտնել կոռուպցիոն սկանդալի պատճառով, դատախազությանը թույլ չի տալիս խուզարկել պետության ղեկավարի նստավայրը, հայտնում է AP–ը։

Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ, հնարավոր է, խուզարկություն անցկացնի Պակ Կըն Հեի աժխատավայրում։ Reuters –ը հայտնում է, որ այդ հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Սակայն դատախազության  ներկայացուցչի խոսքով՝ դրական որոշում կայացնելու դեպքում դրանք անցկացվելու են հրապարակավ։

Գործակալության տվյալներով՝ Պակ Կըն Հեի քարտուղարությունը դեմ է ցանկացած տիպի խուզարկությունների՝ հայտարարելով, որ օրենքն ամենից հաճախ արգելում է դրանք անցկացնել այն վայրերում, որտեղ կարող են պետական գաղտնիքներ պահվել։