Լեհ իրավապաշտպանները Եվրոպայի ավտոճանապարհներով շրջագայելու են ուղարկել հատուկ պաստառով մեքենա՝ ի նշան բողոքի լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, որում նացիստական ճամբարները անվանել էին լեհական, հաղորդում է BBC–ն։
Անցած տարվա դեկտեմբերին Լեհաստանի դատարանը պարտավորեցրել էր գերմանական ZDF ներողություն խնդրել Աուշվից (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամպարների նախկին բանտարկյալներից՝ վավերագրական ֆիլմի գովազդային հոլովակում արված «մահվան լեհական ճամբարներ» արտահայտության համար։
«Համակենտրոնացման ճամբարները պատկանում էին նացիստական Գերմանիային»՝ գված է մեքենայի վրա, որը լեհական Վրոցլավ քաղաքից հասնելու է Քեմբրիջ՝ ճանապարհին կանգ է առնելու Մայնցում ZDF հեռուստաընկերության գրասենյակի մոտ։
Լեհ իրավապաշտպանները որոշել են հիշեցնել Եվրոպային՝ ով է իրականում ստեղծել համակենտրոնացման ճամբարները
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























