Վարշավայում գտնվող Սուրբ Վասիլի հայկական եկեղեցում նոյեմբերի 7 կմատուցվի առաջին պատարագը, որից հետո ամիսը երկու անգամ եկեղեցում պատարագ կտրվի:

Մայր աթոռ Ս. էջմիածնի մամլո դիվանի տեղեկացմամբ, երկրորդ պատարագը կմատուցվի նոյեմբերի 21-ին: Իսկ երրոդը կլինի հոգեհանգիստ եւ պատարագ`նվիրված  1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Եվս մեկ պատարագ էլ կլինի դեկտեմբերի 19-ին: