Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի բնակչուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանի համար, որ նա սոցցանցերում տեղադրել էր եկեղեցում ծխախոտի գլանակը մոմից վառելու պահին արված իր լուսանկարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի Քննչական կոմիտեն։
21–ամյա կնոջ նկատմամբ գործը հարուցվել է «Հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի եւ հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով արված գործողություններ» հոդվածով, որի համար պատիժ է սահմանված մեկ տարվա ազատազրկում։


























