Չինացի ազնվականների դամբարանները հետազոտելիս գիտնականները գտել են բրոնզից պատրաստված առնանդամի իմիտատորներ։ Հայտնաբերված սեքս խաղալիքները երկու հազար տարեկան են, հայտնում է Oane–ը։
Չինաստանի ազնվականների դամբարաններում հայտնաբերված առարկաները ուղարկել են ԱՄՆ՝ հետազոտության։ Գիտնականների կարծիքով հին ժամանակներում ֆալոիմիտատորները օգտագործում էին ոչ միայն սեռական հաճույքների համար, այլեւ որպես զարդ։ Ազնվականները սեքս խաղալիքները կրում էին վզին կամ գոտու վրա, դրա վրա հատուկ կաշվե ժապավեն ամրացնելով։
Գիտնականները հայտնում են, որ բրոնզե ֆալոիմիտատորները բնորոշ էին Ցզյանսու նահանգի արեւելքին, որը Շանհայից ներքեւ է գտնվում։ Չինական հին սեքս խաղալիքների հավաքածուն ԱՄՆ-ում կներկայացվի փետրվարի 17-ին, Սան Ֆրանցիսկոյում։ Ցուցահանդեսը ստացել է «Դամբարանների գանձեր» անվանումը ու պարունակում է ոչ միայն բրոնզե ֆալոիմիտատորներ, այլեւ տարբեր կենցաղային իրեր։Ամերիկացիները կարող են մի ամբողջ ամիս ծանոթանալ Չինաստանում հայտնաբերված հին առարկաներին։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցույց տալ, թե հին առարկաները որքան նման են ժամանակակիցներին։




























