Չիլիում անտառային հրդեհների պատճառած վնասը 333 մլն դոլար է կազմել, հայտարարել է ֆինանսների նախարար Ռոդրիգո Վալդեսը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հրդեհներին զոհ է գնացել 11 մարդ, ոչնչացել է 1,5 հազար տուն:

Վալդեսի խոսքով՝ Չիլիի կառավարությունը բյուջեից 100 մլն դոլար կփոխանցի, մնացած գումարը կտրամադրվի արտակարգ իրավիճակների հիմնադրամից:

Չիլիի իշխանությունների տվյալներով՝ անտառային հրդեհները տարածվել են 580 հազար հա տարածքում: Հրդեհաշիջմանը մասնակցել են Արգենտինայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Պանամայի, Պերուի, Պորտուգլիայի, Իսպանիայի եւ ԱՄՆ-ի մասնագետները:

Վալդեսը նշել է, որ վնասի փոխհատուցման համար կառավարությունը վարկեր կվերցնի: Չիլիում հույս ունեն, որ չնախատեսված ծախսերը չեն ազդի տնտեսական աճի վրա: Reuters-ի տեղեկություններով անտառային արդյունաբերությանը պատճառված վնասը կազմել է 350 մլն դոլար: