Հուլյան Ալպերում ձնահոսքը ծածկել է 6-ից մինչեւ 7 դահուկորդներից կազմված խմբին: Այս մասին հայտնում է Ansa գործակալությունը:
Դա տեղի է ունեցել Սելա Նիվեա լեռնանցքում: Ավտոմեքենաներով դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ շտապ օգնության աշխատակիցները: Այնտեղ ուղղաթիռով հասնելն անհնար է մառախուղի պատճառով:
Փրկարարներին հաջողվել է ձյան տակից հանել երկու մարդու: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկրորդ տուժողը աննշան վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում:


























