Գերմանական Բավարիայի Ամորբախ քաղաքում կարնավալի ժամանակ անհայտ անձինք պղպեղի գազ են բաց թողել։

Ինչպես հաղորդում է Frankfurter Allgemeine-, տուժել է 23 մարդ։ Ոստիկանությունը ստիպված է եղել տարհանել 400 մարդու։ 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Մնացածին բժշկական օգնություն են ցուցաբերել հենց տեղում։

Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել։