2800 վարկանիշը հաղթահարած հինգերորդ շախմատիստ Լեւոն Արոնյանը Տալի հուշամրցաշարի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել Chess-news-ին:
Լևոն, ի՞նչ է զգում 2800-ի սահմանին հասած մարդը:
Դե, երեւի՝ հանգստություն: Արդեն չկան այն ապրումները, որ լինում են ինչ-որ բանի հասնելու ցանկության ժամանակ: Արդեն կարելի է հանգիստ խաղալ: Սա շատ կարեւոր նշակետ չէ: Այն որեւէ բան չի որոշում, բայց հաճելի է, որ այսպիսի վարկանիշ եմ հավաքել:
Ի՞նչ է նշանակում հանգիստ խաղալ: Մի՞թե խթան քիչ է մնացել:
Խթանները քիչ չեն, բայց հուզմունքը պակասում է: Բոլոր փոքր երեւույթները ապրումներ են առաջացնում. Առաջին բաց մրցաշար, կամ առաջին անգամ ինչ-որ հեղինակի գիրք կարդալ: Սա նույնն է. դրանից առաջ հուզվում ես, չգիտես ինչ է սպասվում, հետո անցնում է եւ արդեն ավելի հանգիստ անցնում ես այլ խնդիրների:
Նույնիսկ ձայնիցդ հանգստություն է զգացվում...
Դա ճանապարհի հոգնածություններից է...
Այստեղ բոլորը Ձեզ շնորհավորում են: Սպասո՞ւմ էիք, որ այսպիսի ընդունելություն կլինի այդ սահմանը հաղթահարելու կապակցությամբ:
Ոչ, չգիտեմ: Այստեղ հումոր էլ կա: Շնորհավորելու բան կարծես թե չկա էլ: Բայց ուրախ եմ... Գուցե, իսկապես, ինչ-որ կարեւոր բան է դա:
Տալի այս հուշամարցաշարին ի՞նչ զգացումներով եք եկել, ի՞նչ ծրագրեր ունենք:
Այսպիսի լավ կազմակերպված մրցաշարում ամեն օր չեն խաղում, այնպես որ կձգտեմ ցուցադրել լավագույն խաղս, որպեսզի արադարացնեմ ներկայությունս:
Տեղյա՞կ եք, որ սպասված արդյունքներով առաջինը դուք եք:
Ու՞մ սպասված արդյունքով:
Էդուարդ Դուբովի մաթեմատիկական հաշվարկով դուք պետք է գրավեք առաջին տեղը:
Շատ հաճելի է: Միայն թե, եթե Դուբովը դա համոզեր նաեւ իմ մրցակիցներին, շատ ավելի լավ կլիներ: Կարծում եմ ծիծաղելի է:
Գուցե իզո՞ւր եք ցույց տալիս ձեր հանգստությունը: Առավելություն եք տալիս մրցակիցներին:
Եթե ես այդքան միամիտ լինեի` երեւի չկարողանայի շախմատ լավ խաղալ:




























