Պաշտոնական Մոսկվան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի հզորացնել իր հակահրթիռային պաշտպանություն (ՀՀՊ) ներուժը, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է Интерфакс գործակալությունը։
«Մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ–ի նոր վարչախումբը առայժմ մտադիր չէ ՀՀՊ զարգացման հետ կապված որեւէ կտրուկ փոփոխությունների գնալ», – նշել է նա՝ հավելելով, թե «Պենտագոնը նոր վարչախմբի օրոք կարող է շեշտը դնել ԱՄՆ–ի մայրցամաքային մասին տարածքային պաշտպանության վրա»։
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, հանրապետական վարչախումբը՝ հետեւելով նախորդների օրինակին փորձելու է հզորացնել ՀՀՊ–ն ներուժի, մանեւրելու, տեղակայման արագության, ծովային բաղկացուցիչի եւ մնացած առումներով», – նշել է Ռյաբկովը։



























