ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը փետրվարի 17-ից հետո միայն կհայտարարի, թե ընտրությունների ժամանակ որ ուժին է միանալու կամ առհասարակ մասնակցելու է ԱԺ ընտրություններին, թե ոչ: Այս մասին նա նշել է այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Գուրգեն Արսենյանը շեշտեց, որ մինչ այս պահը ինչ գրվել է իր առաջադրվելու մասին, տեղեկատվության սկզբնաղբյուրը ինքը չի եղել: Անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկությանը, թե ինքը հանգրվանելու է ՀԱԿ-ի համապետական ցուցակում, Արսենյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց: Նա հրաժարվեց մանրամասներ հայտնել իր ծրագրերի մասին:

Նշենք, որ փետրվարի 16-ին ավարտվում են պատգամավորների թեկնածուների առաջադրումները: