ԱԺ–ն փետրվարի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունեց պայմանական–վաղաժամ ազատումը մեղմացնելու մասին օրինագիծը։ Քրեական եւ քրեադատավարական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է 92 կողմ, 1 ձեռնպահ ձայնով, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Օրինագիծն առաջարկում է պարզեցնել ազատման ընթացակարգը որոշումների ընդունման ամբողջ շղթայով։



























