Հայաստանում նախընտրական քաղաքական փուլում դեռեւս միայն անհատների միավորում է տեղի ունենում։ Այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

Նա հույս է հայտնել, որ ձեւավորվող միությունները կվերածվեն ծրագրերի, այլընտրանքային մոդելի, որի շրջանակում կներկայացվի նրանց գործունեությունը, թիմը, տեսլականը, թե  ինչ են անելու առաջիկա 5 տարիներին։ «Այդուհանդերձ, Ընտրական օրենսգրքի սահմանած համակարգը դեռեւս թույլ չի տալիս խոսել դրական միտումներից։ Ընտրություններում հաղթելու համար քաղաքական ուժերի ամենակարեւոր խնդիրը կլինի մեծ ֆինանսական միջոցներ գտնելը։ Մենք ավելի ու ավելի շատ կտեսնենք «հեղինակությունների» եւ վարչական ռեսուրսի չարաշահում»,– ասել է պատգամավորը։