Փետրվարի 6-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Ավանի հոգեբուժարանում ռումբ է դրված եւ 3 ժամից պայթելու է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը եւ համապատասխան գերատեսչությունների մասնագետները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:
Նույն օրը, ժամը 15.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, այս անգամ՝ Արաբկիրի բաժնում, համանման մեկ այլ հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ մեկ ժամից Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկը կպայթի:
Համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է եւ այն կատարվել է Մաշտոցի պաղոտայի թիվ 5 հասցեում գտնվող տաքսաֆոնից:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Նոր Նորքի, Մաշտոցի եւ Կենտրոնականի բաժինների քրեական հետախուզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձը Երեւանի Մեծարենցի փողոցի բնակիչ, 30-ամյա Էդգար Վ.-ն է: Նա փետրվարի 7-ին, ժամը 8:15-ին, հայտանաբերվել է Երեւանի Անդրանիկի փողոցում եւ ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո խոստովանել, որ ահաբեկչության մասին սուտ հաղորդումների հեղինակն ինքն է:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:



























