Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին դատի կտան 2012 թվականին իր ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման գործով, հայտնում է Reuters-ը:

Նրանից բացի, միջոցների գերածախսի եւ ֆինանսական օրենսդրության խախտման գործով, որը հայտնի է որպես Bygmalion Affair,  կդատվեն եւս 13 մարդիկ:

2012-ին Սարկոզին նախագահական ընտրություններում պարտվել է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդին: Երկու տարի հետո բռնկվել է քաղաքական սկանդալը՝ կապված ընտրարշավի համար հատկացված միջոցները ոչ նպատակային ծախսելու կասկածանքի հետ:

Bygmalion PR ընկերությունը ֆինանսավորման մի մասն իրականացրել է  կեղծված հաշիվներով, գործակալության միջոցով իրացվել է մոտ 10 մլն եվրո: