Բրիտանացի Դունսթան Լոուն Լանքաշիր կոմսությունում իրեն պատկանող տունը վիճակախաղի է հանել։ 37-ամյա տղամարդը պլանավորում է վաճառել 845 հազար ֆունտ արժողությամբ առանձնատունը, բայց գնորդ չի գտնվել։ Խաղարկությանը մասնակցելու տոմսերն արժեն 2 ֆունտ կամ 2.5 դոլար, գրում է The Telegraph–ը։

Լոուի տունը կահավորված է հարուստ կահույքով եւ ժամանակակից տեխնիկայով։ Այն ունի 6 ննջարան եւ 6 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։

Ի սկզբանե բրիտանացին պատրաստվում էր տունը վաճառել 845 հազար ֆունտով, հիմա գինն իջեցրել է 650 հազար ֆունտ։ Խաղարկությունը կկայանա 2017–ի օգոստոսին։