Արտասահման այցելությունների շնորհիվ մարդիկ ավելի նախաձեռնող են դառնում եւ սկսում են յուրովի նայել կյանքին։ Ճանապարհորդությունները նաեւ մարդկանց ստիպում են անբարոյական քայլեր կատարել, օրինակ, դավաճանել։ Նման եզրակացության են եկել Կոլումբիայի համալսարանի գիտնականները։ Մասնագետները 8 առանձին հետազոտություն են անցկացրել, գրում է Daily Mail–ը։
Հետազոտողները հայտնաբերել են, որ տարբեր մշակույթների ազդեցության տա մարդը կարող է զրկվել իր բարոյական սկզբունքների մի մասից։ Գիտնականները կարծում են, որ հավանական է, որ ճամփորդելիս մարդը հասկանում է, որ բարոյականությունը բացարձակ չէ, այլ հարաբերական։
Եթե մարդը երկար ժամանակով է արտասահմանում լինում, այդ դեպքում նրանց վրա ավելի քիչ տարբեր բարոյական նորմեր են ազդում, եւ անբարոյական պահվածքի ռիսկը չի մեծանում։




























