ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ներկայացրել է 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ծավալներն՝ ըստ ոլորտների:

Հաղորդագրության մեջ նշվում է.

«ՀայաստանիՀանրապետությունում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվել է տարատեսակ աջակցություն, ինչի շնորհիվ նորաստեղծ ընկերությունները հնարավորություն ունեն «ոտքի կանգնել», իսկ արդեն իսկ գործող ընկերությունները՝ ընդլայնվել՝ ազատ միջոցներն ուղղելով արտադրությանը եւ ստեղծելով նոր աշխատատեղեր։

Նախարարության տրամադրության տակ գտնվող տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում ակնկալվում է 5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ներդրումային ծրագրերն իրականացնող տնտեսվարողների հետ 2017 թվականի ներդրումները քննարկվել եւ հստակեցվել են։

Նախարարություննիրականացնում է այս աշխատանքների մշտադիտարկում եւ այցելում ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու գործընկերների աշխատանքին, արտադրական գործընթացներին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։

Ըստ ոլորտների՝ ներդրումները կունենան հետեւյալ կառուցվածքը․

Ըստ մարզերի՝

Ներդրողներն օգտվում են պետության  աջակցության գործիքակազմից , մասնավորապես՝

• ԱԱՀ վճարների հետաձգում մինչեւ 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման եւ ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար

• գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի եւ սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն

• ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր եւ ֆինանսական աջակցության այլ գործիքներ

• ՓՄՁ պետական աջակցության գործիքներ

• Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ

• Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում

• Լիզինգի տրամադրում մինչեւ 10 տարի ժամկետով՝ 9%-ով

• Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ

Ներդրողների եւ բիզնեսի հետ աշխատանքը նախարարություոնում անընդհատ գործընթաց է․նախարարուրությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը:

Ներդրումային հարթակի միջոցով հավաքագրվել են բիզնես գաղափարներ, մշակվել եւ ներդրումային հետաքրքիր ծրագրերի տեսք ստացել։ Մյուս ներդրումային ծրագրերի հետ մեկտեղ, դրանք ներկայացվում են օտարերկյա ներդրողներին դիվանագիտական խողովակների, գործարար համաժողովների միջոցով եւ տարատեսակ հանդիպումների ընթացքում։ Ինչ վերաբերում է մարզային ծրագրերին, ապա վարչապետի մոտ կայացած քննարկումներից հետո հստակեցվում է ծրագրերի իրատեսականությունը եւ աշխատանքներ են տարվում նախարարության գործիքակազմից դրանց ֆինանսական աղբյուրների ապահովման ուղղությամբ։