Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է է գործունեությունը Աֆղանստանում, չորեքշաբթի հայտարարել է միջազկային կազմակերպության ներկայացուցիչ Դոմինիկ Շտիլհարտը Reuters–ին տված հարցազրույցում։ Դա կապված է նույն րը ԿԽՄԿ–ի աշխատակիցների վրա հարձակմամբ։

Անհայտ անձինք գրոհել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող Շիբարգան քաղաք մարդասիրական օգնություն տեղափոխող ԿԽՄԿ–ի մեքենան, ինչի հետեւանքով զոհվել էր 6 մարդ, եւս 2-ը մինչեւ հիմա չեն հայտնաբերվել։ «Մեր աշխատակիցները պարզապես իրենց աշխատանքն էին կատարում՝ անձնվիրաբար փորձելով օգնել տեղի բնակիչներին եւ աջակցել նրանց», – հայտարարել է ԿԽՄԿ–ի ղեկավար Պետեր Մաուերը՝ քննադատելով գրոհը եւ անվանելով կատարվածը «սարսափելի ողբերգություն»։

ԿԽՄԿ–ում նշում են, թե առայժմ հստակ չէ՝ ով է կանգնած գրոհի հետեւում, սակայն Աֆղանստանի իշխանությունները համարում են, որ դրա համար պատասխանատու են «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման գրոհայինները։