Ռուսաստանը փորձում է լեգիտիմացնել «Թալիբան» շարժումը ԱՄՆ–ի եւ ՆԱՏՕ–ի դիրքերը թուլացնելու նպատակով։ Այս մասին ասել է Աֆղանստանում ԱՄՆ ուժերի հրամանատար Ջոն Նիկոլսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ռուսաստանի միջամտությունն այս տարի ավելի բարդ էր,– նշել է գեներալը՝ ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի հանձնաժողովում։– Առաջին հերթին նա սկսել է հրապաևակավ լեգիտիմացնել «Թալիբան» շարժումը։ Նրանք առաջ են մղում այն գաղափարը, թե թալիբները պայքարում են «Իսլամական պետության» դեմ, իսկ Աֆղանստանի կառավարությունը՝ ոչ։ Հետեւաբար այդ խմբավորումը կարող է ընդլայնվել տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ դա կեղծ կոնցեպտ է։ Նման ջանքերի նմատակը ԱՄՆ–ի եւ ՆԱՏՕ–ի դիրքերի խարխլումն է»։
Նիկոլսոնը նաեւ սենատորներին պատմել է Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին, որը նա գնահատել է, որպես անելանելի։ Նրա կարծիքով մեռած կետից շարժվելու համար մի քանի հազար լրացուցիչ զինծառայողներ են պետք։




























