Հայաստանի եւ ԵՄ-ի բանակցությունները եզրագիծ են դուրս եկել: Այս մասին փետրվարի 14-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:

Դիվանագետը նշեց, որ մոտակա օրերին սպասվում է, որ բանակցությունները կավարտվեն, ինչը համաձայնագրի ստորագրում է ենթադրում: «Դեռեւս մի քանի չհամաձայնեցված դրույթներ կան: Բանակացությունները բավական բարենպաստ պայմաններում են ընթանում»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ առաջիկայում փոխշահավետ համաձայնագիր կստորագրվի:

«Այս կապակցությամբ Ֆրանսիան կարող է միայն գոհունակություն հայտնել՝ լինելով Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների խորացման կողմնակից»,- նշեց դիվանագետը՝ ընդգծելով, որ համաձայնագրի ստորագրումից հետո կարեւոր է տնտեսության, քաղաքականության, ժողովրդավարության զարգացման, իրավական պետության կառուցման ոլորտներում համագործակցության ընդլայնումը: