Նոյեմբերի 6-ին`ժամը 16.00-ի սահմաններում Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 14 ՍՍ 199 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուր են բերվել վարորդ` 20-ամյա Աշոտ Նազարյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի հիվանդանոց եւ ուղեւոր` 46-ամյա Հմայակ Նազարյանը:
Ա.Նազարյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:




























