Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը մտադիր է նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթի հարցի քննարկումն ավարտել այս ամիս, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
Դատական վերջին նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին: ՍԴ նախագահն ասել է, որ այդ օրը վճիռ կկայացվի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դատարանը կա՛մ կհաստատի իմփիչմենթը, կամ կվերականգնի նախագահի լիազորությունները: Այդ նպատակով առավելագույն ժամկետ էր սահմանվել մինչեւ ընթացիկ տարվա ամառ:



























