Կառավարությունը պարզեցրել է հանքավայրերին կից օժանդակ շենքերի կառուցման թույլտվություն տալու ընթացակարգը: Փետրվարի 16-ին՝ այս մասին որոշումը հաստատվեց կառավարության նիստում:
Գործող կարգի համաձայն՝ եթե ընդերքն օգտագործողը արդյունահանման թույլտվություն է ստանում, համապատասխան հողամասը նրան է տրվում առանց մրցույթի: Այժմ առանց մրցույթի իրավունք կտրվի նաեւ կառուցապատման համար՝ բիզնեսի աշխատանքը հեշտացնելու նպատակով:


























