«Ծառուկյան» դաշինքի կազմում համագործակցության հուշագիրը ստորագրել են ոչ միայն «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» կուսակցությունները, այլեւ «Առաքելություն» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Եվս մի քանի կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ ընդգրկված են «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, ինչպես նաեւ դաշինքի անունից տարբեր ընտրատարածքներում առաջադրվելու են ռեյտինգային կարգով: «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը»,- ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ՝ հուշագրի ստորագրումից անմիջապես հետո, Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի հուշագրի մասին խոսելիս նշել էր միայն «Բարգավաճ Հայաստան» եւ «Ալյանս» կուսակցությունների անունները։
Ավելի վաղ, սակայն, NEWS.am-ը վկայակոչելով լավատեղյակ աղբյուները՝ գրել էր, որ ԲՀԿ-ն՝ իր նորընտիր ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այսօր` փետրվարի 16-ին, դաշինքի հուշագիր է ստորագրելու «Ալյանս» եւ «Առաքելություն» կուսակցությունների հետ:
«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվելու են նաեւ «Հայազն» կուսակցության եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչներ:
Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի առաջին տասնյակն ունի հետեւյալ պատկերը.
1. Գագիկ Ծառուկյան
2. Իշխան Զաքարյան
3. Նաիրա Զոհրաբյան
4. Վարդան Բոստանջյան
5. Միքայել Մելքումյան
6. Արարատ Զուրաբյան
7. Տիգրան Ուրիխանյան
8. Իվետա Տոնոյան
9. Արգամ Աբրահամյան
10. Վարդեւան Գրիգորյան
Նշենք, որ «Առաքելություն» կուսակցությունը հայտարարել է, որ «Ծառուկյան» Դաշինքի կազմում ներկայացված կլինի համամասնական հետևյալ ցուցակով`
1. Մանուկ Սուքիայան
2. Վահե Հովհաննիսյան
3. Մարինե Եփրեմյան
4. Գագիկ Մամուլյան
Թիվ 1 ռեյտինգային ընտրատարածքում առաջադրվել է Մանուկ Սուքիասյանը:



























