Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ քննարկել է համագործակցությունը Ասիական- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունության ապահովման գործում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Դուտերտեն Պատրուշեւին ընդունել է Դավաո քաղաքում։
Պատրուշեւն ու Դուտերտեն քննարկել են նաեւ ռուս- ֆիլիպինյան համընդգրկուն համագործակցության հեռանկարները։



























