«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը «ժառանգության» շնորհիվ տեղ կունենա Հայաստանի Ազգային ժողովում: Փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, նշված դաշինքի համակիր Ազատ Արշակյանը:

Արշակյանի համոզմամբ՝ «Ժառանգության» ներկայացուցիչներն այդպիսով խորհրդարանում կներկայացնեն այն գաղափարները, որոնց ինքը հավատարիմ է եղել:

«Դաշինքի ներսում քաղաքական համերաշխություն կա, քանի որ նրանք, ովքեր տարաձայնություններ են ունեցել, արդեն դուրս են եկել դաշինքից: Կարծում եմ՝ Սեյրան Օհանյանին սատարող զինվոր-կամավորականները հզոր ուժ են, որը լուրջ ազդեցություն կունենա ընտրությունների ժամանակ»,- հավելեց Ազատ Արշակյանը:

Հիշեցնենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ընտրացուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, երկրորդ հորիզոնականում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է, երրորդ տեղում՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրացուցակի 11-րդ հորիզոնականում է: