Պակիստանի Սեհվան Շարիֆ քաղաքի մզկիթում պայթյունից հետո, որի հետեւանքով 72 մարդ զոհվեց, երկրի տարբեր շրջաններում հատուկ գործողությունների ընթացքում մի քանի տասնյակ զինյալ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ահաբեկչությունների կազմակերպմանը մասնակցության կասկածանքով 47 զինյալ է ձերբակալվել:

Պակիստանում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են: Իսկ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Պայթյունը տեղի է ունեցել մզկիթում երեկոյան աղոթքի ժամանակ: