Բաքվում մի երիտասարդ աղջիկ է մահացել բժշկի անփութության պատճառով։

Report-ի փոխանցմամբ զոհվածի հարազատները հայտնել են, որ 24-ամյա Մյալխյամ Մաիլովայի ճնշումը կտրուկ նվազել էր ու նա շտապօգնություն էր կանչել։ Կանչով եկած բժիշկը ներարկում է արել աղջկան։ Սակայն աղջկա վիճակն ավելի է վատացել։ Այդ ժամանակ աղջկա հարազատները պահանջել են, որ բժիշկն աղջկան հիվանդանոց տեղափոխի։ Շտապ օգնության բժիշկը հրաժարվել է, ինչի հետեւանքով Մ․Մաիլովան մահացել է։

Այդ փաստով քրեական գործ է հարուցվել։